Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Մի շարք մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից

Մի շարք մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից

93948ccb73832eeaa9006a8c890336a5e3083efeԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանձնարարել է Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներին, մանկապարտեզներում անհրաժեշտ և համապատասխան նորմատիվներով ջեռուցում չապահովելու համար, աշխատանքից ազատել թիվ 28, 37 և 46 մանկապարտեզների տնօրեններին:

Հանձնարարվել է նաև խիստ նկատողություն հայտարարել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետին և թիվ 40 մանկապարտեզի տնօրենին:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Untitled-1 copy - Copy - Copy