Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Միքայել Մինասյանի դիրքերը թուլանում են

Միքայել Մինասյանի դիրքերը թուլանում են

8fb8d4c8b140be1756908afe116eaed2-472x265Կարեն Կարապետյանի նշանակմամբ Սերժ Սարգսյանի և նրա դեսպան փեսայի դիրքերն իսկապես թուլացել են: Նրանց կողմից նշանակված կադրերը ազատվում են մեկը մյուսի հետևից:  Կարեն Կարապետյանի գալով փոփոխություններ կատարվեց նաև նախագահի ապարատում: Նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվեց Արմեն Գևորգյանը:

Նշանակվելով նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը իր տեղակալ Ալիկ Հարությունյանի հետ միասին, սկսեց իր վերահսկողության տակ վերցնել մեդիա դաշտը:  Առաջին քայլերն արդեն իսկ արված են՝  օրերս աշխատանքից ազատվեց Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Գևորգ Ալթունյանը, որը Միքայել Մինասյանի թիմի անդամ էր և Սերժ Սարգսյանի հավատարիմ կադրը:

Փաստորեն, Արմեն Գևորգյանը Մինասյանի թիմի ազդեցության տիրույթից  հանում է Հանրային Հեռուստաընկերությունը, որը երկար տարիներ գտնվում էր նրանց ազդեցության գոտում: Սրան հետևելու են նոր քայլեր, որոնք ամեն անգամ  նոր լծակներից զրկելու են Սերժ Սարգսյանին և նրա շրջապատին:

Ալթունյանն այսօր արդեն նոր պաշտոնի է նշանակվել: Նա իհարկե չի ունեցել մի քանի այլ առաջարկներ, ինչպես ինքն էր հայտարարում վերջին օրերին: Այդ է պատճառը, որ օրեր առաջ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն ազատվեց աշխատանքից, որպեսզի Ալթունյան առանց աշխատանքի չմնա:

 

Untitled-1 copy - Copy - Copy