Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կընդլայնվեն ՄԻՊ լիազորությունները

Կընդլայնվեն ՄԻՊ լիազորությունները

RA Human Rights Defender Arman Tatoyan during the RA Government's sessionՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և հարակից այլ օրենքների նախագծերի վերաբերյալ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ:

Ըստ նախագծի՝ Ազգային ժողովում և Սահմանադրական դատարանում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ կլինի:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, թե նախագծով ուժեղացվել են աշխատակազմի երաշխիքները, ՄԻՊ-ին դիմելու հնարավորություն է ստեղծվել նաև ՀԿ-ների համար։

Ըստ նրա՝ արգելք է նախատեսված ՄԻՊ աշխատակցին կամ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամներին հարցաքննության ենթարկել առանց ՄԻՊ թույլտվության՝ այն հարցերով, որոնք ի հայտ են եկել գործի քննության ընթացքում:

Պաշտպանը ասաց նաև, որ քննարկման արդյունքում որոշումների մեխանիզմների հստակեցումներ են եղել:

«Մասնավոր կազմակերպությունների դեպքում խախտում արձանագրելով՝ ՄԻՊ-ը կարող է դիմել պետական համապատասխան կառույցներին համապատասխան որոշում կայացնելու առաջարկով»,-ասաց նա:

Դիտվել է 20 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy