Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Մերկելի հերթական հարվածը Էրդողանին

Մերկելի հերթական հարվածը Էրդողանին

 մմմollageԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քայլերը Գերմանիայի Եվրոպայի հարցերով պատասխանատու նախարար Միշել Ռոթը խստորեն դատապարտել է, որի մասին հաղորդում է Die Welt պարբերականը։

«Թուրքիայում ներկայում տեղի ունեցող իրադարձությունները որևէ առնչություն չունեն եվրոպական արժեքների, օրինական պետության սկզբունքի, ժողովրդավարության և մամուլի ազատության հետ: Այս պատճառով թուրքական կառավարությանը մեր պատասխանը պարզ է և հստակ` այսպես չի կարող շարունակվել»,- նշել է նա:

Հիշեցնելով, որ վերջին շրջանում Թուրքիայում մեծ թվով պատգամավորներ, գիտնականներ և լրագրողներ են ձերբակալվել` Ռոթը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը համագործակցում է բոլոր նրանց հետ, ովքեր բռնաճշնումների են ենթարկվել: «Գերմանիան աշխարհի համար բաց երկիր է, այն բաց է քաղաքական հետապնդումների ենթարկվող ցանկացած անձի համար: Բոլորը կարող են ապաստան ստանալու խնդրանքով դիմել Գերմանիային»,- նշել է նա:

Գերմանիայի Եվրոպայի հարցերով պատասխանատու նախարարը, հիշեցնելով, որ նոյեմբերի 9-ին հրապարակվել է ԵՄ Թուրքիայի առաջընթացի մասին զեկույցը՝ ընդգծել է, որ այն բացասական գնահատականներ է պարունակում: «Եվրահանձնաժողովը շատ իրատեսական, բաց և քննադատական կերպով կներկայացնի, թե ինչն է Թուրքիայում սխալ ընթացել կամ չի գործել: Ցավոք, նման բաները Թուրքիայում չափազանց շատ են»,- նշել է նա:

Դիտվել է 294 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy