Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Մենք չենք գերագնահատում մեր շանսերը. Վահրամ Բաղդասարյան

Մենք չենք գերագնահատում մեր շանսերը. Վահրամ Բաղդասարյան

վահրամԱզգային Ժողովում ընթացող ճեպազրույցի ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կրկին դժգոհեց լրագրողներից: Նա նկատեց, որ կատարվող դրական փոփոխությունները լրագրողները փորձում են պիտակավորել.«Բայց մենք շարունակելու ենք առաջ շարժվել մեր ծրագրով և չենք շեղվելու մեր որդեգրած ճանապարհից»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին իրենց ունեցած հնարավորություններին Վահրամ Բաղդասարյանն ասաց.«Մենք որևէ մեկ անգամ չենք գերագնահատում մեր շանսերը, բայց մենք վստահաբար գնում ենք առաջ և որևե մեկ անգամ չենք թերագնահատում որևէ քաղաքական ուժի: Եթե քաղաքական ուժերը իրենց մեջ ուժ են գտել մասնակցելու ընտրությունների՝ մենք նրանց նայում ենք, որպես լուրջ քաղաքական ուժ, մենք նրանց նայում ենք որպես մրցակիցների»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Դիտվել է 59 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy