Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Մելանիա Թրամփը որդու հետ Սպիտակ տուն չի տեղափոխվի

Մելանիա Թրամփը որդու հետ Սպիտակ տուն չի տեղափոխվի

Меланья-Трамп-Melania-TrumpԱՄՆ-ի 45-րդ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանիան և նրանց որդին` Բերոնը, 2017թ. հունվարին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո Սպիտակ տուն չեն տեղափոխվի: Այդ մասին հայտնում է The New York Post պարբերականը` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը: Պարբերականի տվյալներով` ԱՄՆ-ի ապագա առաջին տիկինը որդու հետ միասին կշարունակի բնակվել Մանհեթենում գտնվող Trump Tower երկնաքերում, քանի դեռ Բերոնը սովորում է Նյու Յորքում գտնվող մասնավոր դպրոցում: «Բերոնը դժվարությամբ է համակերպվել քարոզարշավին և հենց այդ պատճառով Մելանիան ցանկանում է բոլոր անհարմարությունները հետագայում որդու համար նվազագույնի հասցնել», – հայտարարել է աղբյուրներից մեկը: Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Մելանիա Թրամփը հաճախակի կայցելի ամուսնուն Վաշինգտոնում, սակայն իր ժամանակի հիմնական մասը մտադիր է 10-ամյա որդուն նվիրել: Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տանը կայացել էր Մելանիա Թրամփի և Միշել Օբամայի հանդիպումը:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Դիտվել է 119 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy