Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Մարիա Զախարովան անդրադարձել է ԼՂՀ-ն Արցախի Հանրապետություն վերանվանելու հարցին

Մարիա Զախարովան անդրադարձել է ԼՂՀ-ն Արցախի Հանրապետություն վերանվանելու հարցին

2016_02_16_025435Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ադրբեջանական ԱՊԱ գործակալության մոսկովյան թղթակցին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՀՂ-ն Արցախի հանրապեություն վերանվանելու թեմային:

«Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ինչպես նաև մյուս երկրները, նեռարյալ ` Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը չեն ճանաչում որպես անկախ երկիր», հայտարարել է Զախարովան:

«Ելնում ենք նրանից, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում: Դրա հետ կապված ներկայումս նոր անվանումների հայտնվելը չի ազդի Ռուսաստանի դիրքորոշման վրա, որը կապված է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ: Մենք առկա մշակումների հիման վրա շարունակում ենք միջնորդական աջակցություն ցուցաբերել կողմերին»,- հայտարարել է Զախարովան:

Հարցին, թե արդյոք հարցը քննարկվելու է Համբուրգում երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանը, Զախարովան պատասխանել է, որ ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ շարունակում է աջակցություն ցուցաբերել ԼՂ հակամարտության կողմերին:

«Մասնավորապես, նոյեմբերի 10-ին ԼՂ թեման կքնարկվի ԵԱՀԿ մշտական խորհրդում, ինչպես նաև Վիեննայում Մինսկի խմբի նիստում։ Ենթադրում ենք, որ աշխատանքը կշարունակվի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակում, որը տեղի կունենա Համբուրգում դեկտեմբերի 8-9-ը»,- ասել է Զախարովան:

Դիտվել է 402 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy