Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Պատգամավորի փոխնախարար տղան միլիոնատեր է, փոխնախարար փեսան համեստ

Պատգամավորի փոխնախարար տղան միլիոնատեր է, փոխնախարար փեսան համեստ

collageպատգամԴեռևս տարեսկզբին  Արտաքին գործերի նախարարությունում պաշտոն ստացավ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի տղան` Ռոբերտ Հարությունյանը, ով մինչ այդ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ էր: Վերջինս պաշտոնը ստանձնել է 2016թ-ի ապրիլի 4-ին:

 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ռոբերտ Հարությունյանը, որպես իրեն պատկանող անշարժ գույք ներկայացրել  է`   2 հողամաս, 3 բնակարան բազմաբնակելի շենքում, իսկ որպես շարժական գույք 2 Մարդատար ավտոմեքենա VOLKSWAGEN TOUAREG 3.2 և NISSAN X-TRAIL 2.5 I :

 Վերջինս ունի  նաև բաժնետոմսեր  5575320 ՀՀ դրամի, 25000 ՀՀդրամի և 5000 ՀՀ դրամների չափերով, իսկ դրամական միջոցները  հետևյալն են 25,000,000 ՀՀ դրամ և 30,000 ԱՄՆ դոլար են նշված:

Հավելենք որ, այդ նույն նախարարությունում, պաշտոն ունի նաև Խոսրով Հարությունյանի փեսան` աղջկա ամուսին`Արմեն Պապիկյանը, ով նույնպես պաշտոնավարում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում սույն թվականից:

Փաստորեն պատգամավորը նպատակաուղված արտաքին գործերի նախարարության կազմում աշխատանքի է ընդունել տալիս իր ընտանքի անդամներին : Չի բացառվում, որ ընատանքի հաջորդ ներկայացուցիչը դառնա Արտաքին գործերի նախարար, և նախարարությունը վերածվին ընտանեկան բիզնեսի միջավայրի:

Untitled-1 copy - Copy - Copy