Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Մահացել է Ֆիդել Կաստրոն

Մահացել է Ֆիդել Կաստրոն

full-prezident-kuby-raul-kastro-620x300Իննսուն տարեկանում կյանքից հեռացել է Կուբայի նախկին առաջնորդ, պետական քաղաքական գործիչ, հեղափոխական Ֆիդել Կաստրոն, գրում է ռուսական РИА Новости գործակալությունը՝ Կուբայի ներկայիս առաջնորդ Ռաուլ Կաստրոյին հղումով։

Կուբայի հեղափոխական զինված ուժերի մայոր Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926թ.-ի օգոստոսի 13-ին, Կուբայի Օրիենտե նահանգում։

Ֆիդել Կաստրոն 1976 թվականի դեկտեմբերից՝ 30 տարի շարունակ եղել է Կուբայի պետխորհրդի և նախարարների խորհդրի նախագահը, եղել է նաև Հեղափոխական զինված ուժերի գկխավոր հրամանատարը և Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։

Առողջական խնդիրների պատճառով 2006 թվականի հուլիսի 31-ին Կաստրոն իր պարտականությունները փոխանցել է իր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։

Untitled-1 copy - Copy - Copy