Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցը քննարկել են ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարները

Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցը քննարկել են ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարները

 lavrov_eyro  РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին հայտնել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ զրույցում ընդգծել է միակողմանի գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը, որոնք հանգեցնում են Սիրիայի հակամարտության սրմանը:

 Զրույցի նախաձեռնողը եղել է ֆրանսիական կողմը։ Կողմերն ընդգծել են այլ երկրների հետ Սիրիայի սահմանների փակման անհրաժեշտությունը, որոնցով ահաբեկչական խմբավորումները ստանում են համալրումներ։ Լավրովն ու Էյրոն քննարկել են նաև Իրաքի երկրորդ խոշոր քաղաք Մոսուլի ազատագրման հարցը, ինչպես նաև Ուկրաինայի ճգնաճամի կարգավորման հարցը։ ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Լավրովն ու Էյրոն քննարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության լուծմանը:

Untitled-1 copy - Copy - Copy