Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Պետք է ձերբազատվել Մովսես Հակոբյանից

Պետք է ձերբազատվել Մովսես Հակոբյանից

vahan-badasyan ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի արած հայտարարությունից հետո, Քննչական կոմիտեն մեկնել էր Արցախ և քննչական  գործողություններ իրականացրել: 

Politik.am-ի հետ զրույցում Բադասյանը նշեց, որ վերջիններս մի քանի օր Արցախում են եղել, և որ նա տեղյակ չի եղել .«նրանք ինձ զանգեցին ասացին որ մի քանի օր է այստեղ են, լրացուցիչ հարցեր են առաջացել և ինձ հրավիրեցին, մի քանի հարցեր տվեցին պատասխանեցի գնացին»:

Մեր այն հարցին թե որքանով է հուսադրող վերջիններիս իրականցվող գործողությունները  Վահան Բադասյանը նշեց  «քանի որ այդ հարցը հրատապ է, և որպեսզի մենք ձերբազատվենք նմանատիպ մարդկանցից, այժմ ավելի քան երբեք պետք է բանակը հզորացվի, լինելով մեր միակ անվտանգության երաշխիքը, այդ քայլով հրավիրել եմ ուշադրությունը,  իշխանության բարձրագույն մարմինների ,  որի վրա հույսս այդքան էլ շատ չի, բայց հույս ունեմ հանրության ուշադրություն  և 4-րդ իշխանության միջոցով  լուծում  այս խնդիրը  լուծում կստանա»:

Հիշեցնենք, որ վերջինս Մովսես Հակոբյանին և մի քանի գեներալների մեղադրում է բանակի հաշվին  հարստանալու մեջ «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ ՊՆ-ի միջեւ կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»:

Դիտվել է 1,559 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy