Home » ՄԱՄՈՒԼ » Հրայր Թովմասյանը կդառնա ՀՀԿ ԳՄ անդամ. «Փաստ»

Հրայր Թովմասյանը կդառնա ՀՀԿ ԳՄ անդամ. «Փաստ»

հրայր-թովմասյան«Փաստ» թերթը գրում է. «ՀՀԿ նոյեմբերյան համագումարին նախորդող օրերը շատերի համար դրական, մյուսների համար` բացասական սպասումների շրջան է: Արդեն հայտնի է, որ բազմաթիվ գործիչներ կլքեն ՀՀԿ ղեկավար կազմը, նրանց կփոխարինեն նորերը:

«Փաստի» տեղեկություններով` ՀՀԿ նորացված գործադիր մարմնի անդամ է ընտրվելու նաև Արդարադատության նախկին նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Ճիշտ է, նա առաջիկայում կարող է դառնալ Սահմանադրական դատարանի նախագահ, սակայն այն փուլում կմիանա ՀՀԿ դեմքը փոխելու ակցիային և նժդեհյան գաղափարներ կսփռի արդեն ՀՀԿ գործադիր մարմնի անդամի կարգավիճակում:

Դիտվել է 163 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy