Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հրանտ Բագրատյանի բարեկամական խորհուրդը վարչապետին

Հրանտ Բագրատյանի բարեկամական խորհուրդը վարչապետին

collagekkaa «Փոքրիկ Մաֆիա է, որը ասում է հանգիստ կապրենք»,այսօրվա նիստից վրդոհված ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Այնուհետև դժգոհոելով կառավարության վերջին 10 տարիների աշխատանքից նա նշեց,որ «100 անգամ ասել ենք ինչի չեք մեծացնում ներքին պարտքը, 6.2մլրդ դոլարի պարտք, որից 1մլրդ-ը ներքինն է , 5.2 մլրդ դոլարը արտաքինը, եթե կես կես լիներ մենք էս օրին չէինք լինի»:

 Վերջում Հրանտ Բագրատյանը բարեկամաբար խորհուրդ տվեց վարչապետին ասելով.«քշելով գրել 6-7 տոկոս, ասել գնացեք ապահովեք, աշխատել է պետք»:

Մինչ այդ պատգամավորը  իր դժգոհությունն է հայտնել ասելով, որ շուրջ 10 տարի է կառավարության մոտեցումները չեն փոխվում.«Ամենամեծ պրոբլեմը դուք եք, փոխվարչապետն ա, ԿԲ ղեկավարն ա: Աճ եք խոսք տվել, գնացեք, գտեք էդ աճը: Ներդրումներն իջել են 19 տոկս, իհարկե, մենք ձեզ ցույց կտանք այդ փողերի տեղերը: Ներդումներ ներգրավվեք, բա դուք ինչի՞ համար եք, ձեզ ինչի՞ համար են աշխատավարձ վճարում»,- ասաց  Հրանտ Բագրատյանն ու հավելեց, որ Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած բյուջեն, եթե անգամ կատարվի էլ, միևնույն է, այն նշանակում է հետընթաց պետության համար: «Դուք ուզում եք ասեք՝ մի քայլ էլ հետ գնանք հա՞: Հլը մի հատ պատկերացրեք՝ գա Տիգրան Սարգսյանը, որն Անիի ավերակ սարքեց, գնաց: Ասում եք՝ կայունություն ենք ուզում, է գերեզմանն էլ ա կայուն, ավելի կայուն բան չկա»,- բարկացավ ՀԱԿ պատգամավորը: Նա կառավարությանը մեղադրեց թվանկարչության մեջ: Ըստ նրա՝ ՀՀ-ում չկա 761 կիլոգրամ կատրոֆիլ, 311 հազար տոննա խաղող, որ պետությունն ակնկալի դրանց արտահանում:

Դիտվել է 418 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy