Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հսկայական կարողությունների տեր` ՊԵԿ-ի նորանշանակ նախագահը

Հսկայական կարողությունների տեր` ՊԵԿ-ի նորանշանակ նախագահը

  պեկկկՕրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով  իր գույքի և ունեցվածքի հայտարարագիրն է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը :

ՊԵԿ նախագահը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, որպես անշարժ գույք հայտարարգրել է  12 հողամաս և հինգ բնակարան: Հարությունյանը որպես շարժական գույք հայտարարագրել է երեք ավտոմեքենա `RANGE ROVER 4.4 L V8, MERCEDES-BENZ S 500 և UAZ 469 մակնիշի: Վերջինս 8 միլիոն դրամը գերեզանցող երկու ժամացույց է հայտարարագրել և մեկ նկար: Բարձրաստիճան պաշտոնատար անձի արժեթղթերը և այլ ներդրումները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 309 300 000  դրամ: Դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 45,743,947.00 դրամ, 110.00 եվրո և 54,105.00 ԱՄՆ դոլար: Մինչ պաշտոնը ստանձնելը աշխատավարձից ստացված միջոցները կազմել են 123,080,683.00 դրամ:

Դիտվել է 526 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy