Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հունվարի 1-ից քաղաքացիների աշխատավարձից կպահվի 1000 դրամ. ՊՆ օրենսդրական նոր փաթեթ

Հունվարի 1-ից քաղաքացիների աշխատավարձից կպահվի 1000 դրամ. ՊՆ օրենսդրական նոր փաթեթ

վիիգեեենԱյսօր Կառավարության  նիստին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կառավարության քննարկանը ներկայացրեց  մի մեծ կարևոր օրենսդրական փաթեթ. «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքի կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման ու նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին»:

 Փաթեթի նպատակն է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, որոնք մահացել կամ հաշմանադամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:

 Փաթեթի առանձնահատուկ  փոփոխությունն այն է, որ ստեղծվում է հիմնադրամ, որն ունենալու է իրավաբանական անձի կարգավիճակ, միավորելու է պետության եւ հասարակության կողմից տրամադրվող միջոցները:

 Վիգեն Սարգսյանն ասաց, որ փոխհատուցում վճարելու եւ աջակցություն ցուցաբերելու ներկա համակարգը ունի թույլ կողմեր, որոնք ակնհայտ դարձան սթրեսային վիճակում:  2016թ ապրիլի դեպքերը ցույց տվեցին, որ միայն բյուջեով փոխհատուցումները խնդրահարույց են, չկա մի ինստիտուցիոնալ կառույց, որը կհավաքագրի հասարակության կողմից տրամադրվող օգնությունը, այս հիմնադրամը տնօրինելու է այդ միջոցները: Այսպես, 2017թ հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու այս նորաստեղծ հիմնադրամին, նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն: Պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայություններից օգտվողների վճարումներից յուրաքանչյուր ծառայության համար կտրամադրվի համապատասխան 500 եւ 200 դրամ: Փաստորեն իշխանությունները, տեսնելով, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հասարակությունը կանգնեց բանակի կողքին՝ օգնություն ուղարկելով սահման, որոշեց այժմ օրենքի ուժով «գանձել» գումար՝ որպես օգնություն բանակին:

Դիտվել է 248 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy