Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հովիկ Աբրահամյանի փեսաները պաշտոնանկ կարվեն

Հովիկ Աբրահամյանի փեսաները պաշտոնանկ կարվեն

arm147090603640Ամիսներ առաջ Politik.am-ը ներկայացրել էր, որ Հովիկ Աբրահամյանի երկու փեսաները օրենքի շրջանցմամբ նշանակվել են հարկային և մաքսային մարմիններում և բարձր պաշտոններ են վարում:  Վարչապետի փեսաներից մեկը` Վլադիմիր Թամրազյանը, «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատան պետն է, և այս կարևորագույն պաշտոնի ստանձնումը որևէ կապ չունի Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած իր ազգակցական կապերի հետ: Վահան Մամիկոնյանը Հովիկ Աբրահամյանի մյուս փեսան է և զբաղեցնում է Շենգավիթի հարկայինի պետի պաշտոնը, սակայն վերջերս լուրեր էին շրջանառվում, որ նա շատ է ցանկանում դառնալ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ վարչության պետ:

Հովիկ Աբրահամյանի բազմաթիվ սանիկներից մեկը` Կարեն Իսախանյանը, զբաղեցնում է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ նրա մյուս եղբայրը` Սամվել Իսախանյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության պետի պաշտոնն է զբաղեցնում:
Politik.am-ի  տեղեկություններով ՊԵԿ նախագահի պաշտոնում Վարդան Հարությունյանի նշանակումից հետո քննարկվել է Հովիկ Աբրահամյանի փեսաների պաշտոնանկության հարցը: Մեր տեղեկություններով վարչապետն ինքն է կողմ է, որպեսզի Հովիկ Աբրահամյանի փեսաները պաշտոնանկ արվեն:
Untitled-1 copy - Copy - Copy