Home » ՄԱՄՈՒԼ » Հովիկ Աբրահամյանը հանձնել է փարոսիկով մեքենան, բայց շրջում է թիկնազորով. «ՀԺ»

Հովիկ Աբրահամյանը հանձնել է փարոսիկով մեքենան, բայց շրջում է թիկնազորով. «ՀԺ»

Հովիկ Աբրահամյան«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը համապատասխան ծառայություններին է վերադարձրել պաշտոնանկությունից հետո իր հետ տարած փարոսիկով՝ (լուսաձայնային միգալկաներով) մեքենան, որը ուղեկցում էր իրեն:

«Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին հրաժարական տալուց հետո նա իր հետ տարել էր վարչապետի ծառայողական մեքենան ուղեկցող 2 մեքենաներից մեկը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, մամուլի հրապարակումներից հետո նա վերադարձրել է այդ մեքենան:

Այդպիսով, այդ մեքենան այլևս չի երևում Ազատություն պողոտայում գտնվող նրա շքեղ առանձնատան բակում, բայց դա չի նշանակում, որ նախկին վարչապետն առանց ուղեկցող մեքենայի է երթևեկում. Աբրահամյանը շարունակում է շրջել թիկնապահների ուղեկցությամբ:

Ի դեպ, հիշեցնենք, որ 2011 թ. Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա գնել էր իր նախկին ծառայողական մեքենայի նմանությամբ մի թանկարժեք զրահապատ մեքենա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Untitled-1 copy - Copy - Copy