Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հոկտեմբերի 27-ով, պետությունը ոչինչ չկորցրեց. Հակոբ Հակոբյան (Ճոյտ)

Հոկտեմբերի 27-ով, պետությունը ոչինչ չկորցրեց. Հակոբ Հակոբյան (Ճոյտ)

հհաճճճոո1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային Ժողովի վրա հարձակում կատարվեց, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայցությամբ։ Այդ չարաբաստիկ ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում, զոհվեցին`  ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ` Վազգեն Սարգսյանը, 6 ԱԺ պատգամավորներ և այլ պետական գործիչներ, վիրավորվեցին 8 մարդ:

Ոճրագործությունից 17 տարի է անցել, և այդ առիթով Politik.am-ի թղթակիցը խոսեց նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ, ով այդ օրը գտնվել է ԱԺ-ի դահլիճում, նշելով որ չի կարող ասել այդ ամենի պատճառը որն է եղել, քանի որ անգամ համապատասխան մարմիններին և կառույցներին դա չհաջողվեց բացահայտել.« Ես դահլիճում եմ եղել` սկզբից մինչև վերջ, ես կարծում էի դրսից եկած տեռորիստներ են` ադրբեջանական ուժերի կողմից ներդրված մարդիկ են, հետո երբ սկսեցին հայրերեն խոսել և մարդիկ կաին ովքեր ճանաչում էին և բացականչում էին Նաիրի, նոր հասկացանք որ նրանք այստեղի բնակիչներ են» :

Չնայած այն բանին որ Հունանյանը ԱԺ-ի լրագրողներից է եղել, Հակոբ Հակոբյանը ասաց, որ երբևէ  շփում չի ունեցել վերջինիս հետ.« Ինչ որ տեղ դահլիճում խոսակցության ժամանակ հասկացա, որ նա լրագրող է»:

 Մենք փորձեցինք իմանալ, թե ըստ նախկին  պատգամավորի ինչ կորցրեց պետություն, և մեզ ի պատասխան Հակոբյանը ասաց.«Պետությունը անհատներով ոչինչ չի կորցնում.պետությունը պետք  է ունենա հստակ ծրագիր և չկորցնի այն, և այդ դեպքում յուրաքանչյուր մարդ կարող է գնալ և իրագործել այդ ծրագիրը. պետությունը իհարկե չկորցրեց ոչինչ: Չի կարող մարդու մահանալը կապվել պետության ծրագրերի կորցնելու հետ, ծրագրերը մնում են և կմնան անկախ նրանից թե ով է այդ ծրագրերի իրականացնողը»,-եզրափակեց Հակոբ Հակոբյանը(Ճոյտ):

 

Դիտվել է 321 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy