Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՀՅԴ-ն Ծառուկյանի վերադարձը չի բացառում

ՀՅԴ-ն Ծառուկյանի վերադարձը չի բացառում

Armen-RustamyanԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հարցին, նշեց, թե չի բացառում այն։

«Նախ ես չեմ բացառում, որ նման բան կկատարվի, քաղաքականության մեջ որևէ բան բացառել չի կարելի»,-ասաց նա:

ՀՅԴ պատգամավորը շարունակեց, թե իրենք Գագիկ Ծառուկյանի հետ աշխատելու փորձ ունեն ու խնդիր չեն տեսնում: «Իր մոտեցումը, որ երկրում փոփոխություններ տեղի ունենան առանց արյան, ամենալավ մոտեցումն է: Քաղաքական այն տրամաբանությունը, որ ընթացքի մեջ է դրված Հայաստանում, շատերին է ստիպելու ակտիվանալ, որովհետև կողմ քաշվելը սխալ է, պիտի այնպես անել, որ այդ պրոցեսները, որ ընթանում են հիմա, դրական լինեն, արդյունք տան, մեր երկիրը դրա կարիքն ունի»,- հավելեց Ա. Ռուստամյանը:

Իսկ հարցին, թե քաղաքական դաշտն ունի Ծառուկյանի կարիքը, Ռուստամյանը պատասխանեց, թե նրա կարիքն ունի շրջապատը, այն մարդիկ, ում նա բարեգործությամբ փորձում է օգնել:

Untitled-1 copy - Copy - Copy