Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կարեն Կարապետյանը կպատժի

Կարեն Կարապետյանը կպատժի

Կարեն ԿարապետյանՀՀ վարչապետ Կ. Կարապետյանի հանձնարարականի համաձայն` այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն անցկացրել է Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) պայթեցման աշխատանքների թեմայով խորհրդակցություն, որին մասնակցում էին խնդրին առնչվող ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների ղեկավարները:

ՀՀ ԱԻ նախարարը հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն և տույժի ենթարկել ՓԾ ղեկավար կազմի պատասխանատուներին:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը և լիցենզավորման հանձնաժողովը, ԱԻ նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրելով Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետևանքները, օրենքով սահմանված կարգով 2 ամիս ժամկետով կկասեցնի և 1 մլն դրամի չափով տուգանքի կենթարկի պայթեցման աշխատանքներ իրականացրած «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Ա. Երիցյանի մեկ այլ հանձնարարությամբ` կվերանայվեն պայթեցման ոլորտին առնչվող օրենքները և կմշակվեն առաջարկություններ` խստացնելու ընկերություններին լիցենզիաներ տրամադրելու կարգը, առավել հստակ սահմանելու պատասխանատվության ոլորտները և հսկողությունը նման գործընթացների նկատմամբ:

Դիտվել է 623 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy