Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին

12999Նոյեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Դեսպան Շարպանտիեն շնորհավորել է Վիգեն Սարգսյանին` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն պաշտոնավարման ընթացքում:

Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կարևորել է Ֆրանսիայի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Անդրադառնալով պաշտպանական բնագավառում համագործակցությանը՝ կողմերը փաստել են, որ փոխգործակցությունը պաշտպանության՝ հատկապես միջազգային խաղաղապահության ոլորտում զարգացման մեծ ներուժ ունի, հաշվի առնելով երկու երկրների միջև առկա միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ տանել պաշտպանության ոլորտում համագործակցության և ռազմաքաղաքական մակարդակում պարբերական երկկողմ շփումների ակտիվացման ուղղությամբ:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

Դիտվել է 79 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy