Home » Real Politik » ՀՀԿ ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը

ՀՀԿ ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը

տարոնԱզգային Ժողովի առաջիկա ընտրությունները ինչ որ իմաստով ստվերել են`  դրան հաջորդող Երևանի ավագանու ընտրություններին, սակայն  պետք է նկատել, որ այդ ընտրությունները պակաս կարևոր չեն:

Այս պահին քաղաքական դաշտում որևէ մի կուսակցություն չունի կամ հրապարակային չի խոսել Երևանի ընտրություններում առաջադրվելիք իր թեկնածուների մասին: ԱԺ-ում ներկայացված կուսակցությունները անգամ չեն էլ անդրադառնում ավագանու ընտրություններին:

Այս պահին հստակ է միայն ՀՀԿ թեկնածուի անունը: ՀՀԿ-ում հստակ որոշված է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իրենց ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ՀՀԿ-ում հասկանում են, որ Տարոն Մարգարյանից լավ թեկնածու չեն կարող գտնել: Նրա անունը կապված չէ կոռուպցիոն սկանդալների հետ և իր ղեկավարման տարիներին քաղաքի կառավարումը բավական բարելավել է: Քաղաքն ավելի բարեկարգ տեսք է ստացել, ավելացել են զբոսայգիները և կանաչ տարածքները:

Հետաքրքիր է, որ շատ ընդդիմադիր կուսակցություններ ևս պատրաստվում են աջակցել Տարոն Մարգարյանին: Կան ուժեր, որոնք համարում են, որ Տարոն Մարգարյանը վատ չի ղեկավարել քաղաքը և խոցելի չէ ինչպես մյուս ՀՀԿ-ականները, ուստի որոշում ունեն չմտնել պայքարի մեջ, քանի որ ռեալ շանսեր չունեն:

Untitled-1 copy - Copy - Copy