Home » Real Politik » ՀՀԿ-ում նոր հակամարտություն է հասունանում. ով կհաղթի

ՀՀԿ-ում նոր հակամարտություն է հասունանում. ով կհաղթի

1369482244_15Որքան մոտենում են Ազգային Ժողովի ընտրությունները, այնքան քաղաքական կրքերը թեժանում են: Հայտնի է, որ Երևանը բաժանվելու է չորս ընտրատարածքների: Երեւանի Մալաթիա, Աջափնյակ, Շենգավիթ վարչական շրջանները կմիավորվեն մեկ ընտրատարածքում: Էրեբունին, Նուբարաշենը, Նորք-Մարաշը եւ  Կենտրոնի մի մասը կմիավորվեն մեկ ընտրատարածքում: Կենտրոնի մյուս մասը եւ Արաբկիրը մեկ այլ ընտրատարածքում: Իսկ չորրոդ ընտրատարածքը կմիավորի Ավանը, Քանաքեռ Զեյթունը եւ Նոր Նորքը:

Այսօր թերթերից մեկի փոխանցմամբ  Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2017-ի խորհրդարանական ընտրություններում: Նա Աջափնյակի ՀՀԿ տարածքային կառույցի խորհրդի ղեկավարն է և բնական է, որ փորձելու է պայքարել հենց այս տարածքում:

Պետք է նկատել, որ այս նույն տարածքից իր թեկնածուին առաջադրելու ցանկություն ունի նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` Լֆիկ Սամոն: Նա իհարկե հոժարակամ չի զիջի իր դիրքերը, իսկ Գալուստ Սահակյանի որդին այլ տարբերակ չունի և ստիպված է մտնել պայքարի մեջ, որպեսզի իր տեղը պահպանի ՀՀԿ արևի տակ:

Վստահորեն կարելի է ասել, որ նոր հակամարտություն է հասունանում ՀՀԿ այս ճակատում: Դեռևս հստակ չէ, թե որ կողմը կարող է հաղթանակ տոնել` Սամվել Ալեքսանյանը իր ահռելի ֆինանսական միջոցներով, թե Արման Սահակյանը իր հոր հին և ազդեցիկ կապերով:

Դիտվել է 1,055 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy