Home » ՄԱՄՈՒԼ » ՀՀԿ–ի ցուցակից հանել են Արամ Հարությունյանի (Բուլկի) և Կավալենկո Շահգալդյանի անունները, վտանգի տակ է նաև Վարդան Այվազյանը. «Փաստ»

ՀՀԿ–ի ցուցակից հանել են Արամ Հարությունյանի (Բուլկի) և Կավալենկո Շահգալդյանի անունները, վտանգի տակ է նաև Վարդան Այվազյանը. «Փաստ»

Untitled-4-11«Փաստ» թերթը գրում է. «ՀՀԿ–ն շարունակում է կուլիսային բուռն աշխատանքը` մարզերում ռեյտինգային ցուցակները քիչ թե շատ տանելի անձանցով համալրելու և ցանկալի արդյունք ստանալու համար: Այդ նպատակով կուսակցությունում որոշել են ազատվել հին դեմքերից և հանդես գալ նոր կերպարներով:

Մասնավորապես, «Փաստին» հայտնի է դարձել, որ Կոտայքի մարզի ՀՀԿ ռեյտինգային ցուցակում տեղ չեն գտնի նախկին մարզպետներ Կավալենկո Շահգալդյանն ու Արամ Հարությունյանը` հայտնի Բուլկի Արամ մականունով:

Դեռևս հստակեցված չէ Վարդան Այվազյանի կարգավիճակը: Չնայած այդ հանգամանքին` վերոնշյալ անձանց վրա դրվելու է կոնկրետ մի շարք տեղամասերում ՀՀԿ–ի համար ձայներ բերելու գործընթացի պատասխանատվությունը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Untitled-1 copy - Copy - Copy