Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի գործողությունները տրամաբանությունից դուրս են

ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի գործողությունները տրամաբանությունից դուրս են

Aram-KaarpetyanԻնչպես արդեն հայտնի է այսօր ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի նախագիծը:

Չնայած այն հանգամանքին, որ այն ուներ խնդրահարույց զարմանք կամ զայրութ առաջացնող դրույթներից , այնուահնդերձ ընդունվեց:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը իր դժգոհությունն էր հայտնել նախագծի 61 հդ-ի մասով, որով խմբակցության ղեկավարը պատգամավորի լիազորագրի հիման վրա կարող է քվեարկել վերջինիս փոխարեն , սակայն մի դեպքում երբ պատգամավորը գործուղման է :

Այս  առիթով Politik.am-ի թղթակիցը  քննարկում ունեցավ  Արամ Կարապետյանի հետ ով մեզ հետ զրույցում նշեց, որ նմանատիպ դրույթ ՌԴ-ում ևս ժամանակին առկա էր, բայց այժմ չկա, հավելելով որ պետք է հույժ անհրաժեշտություն լինի, նման դրույթ ընդունելու դեպքում« ինչու , այդքան ակտուալ է դառել այս դրույքը, նշանակում է բոլորը գործուղվելու են. երկրից բացկայելու են, սա արդարացված կլիներ միայն մեկ դեպքում, երբ պատգամավորների  քանակը այնքան մեծ լիներ, և բացակայության դեպքում կազդեր բնականոն աշխատանքի վրա:  ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանի գործողությունները տրամաբանության մեջ բացատրելը շատ բարդ է, թե ինչու է նման դրույթ մտցված, որպես աշխատանքային գործիք տրամաբանություն չկա :

 Կարապետյանը ընդգծեց, որ իհարկե սա ենթատեքս ունի, հասկանլի է, որ Սերժ Սարգսյանը ամեն ինչ անում է  ապագայում ՀՀԿ-ի ներսում, խմբակցության ներսում  որևէ խռովություն կանխելու,որոշումների վրա իր ազդեցությունը պահելուն ուղված քայլեր անել, էնքան անհասկանալի որոշումներ օրենքեր են ընդունել թող այս մեկն էլ ընդունեն:

Դիտվել է 397 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy