Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՀՀԿ-ի կեսից շատը հանցագործներ,գազաններ,և բռնաբարողներ են

ՀՀԿ-ի կեսից շատը հանցագործներ,գազաններ,և բռնաբարողներ են

  Stepan-Danielyan-620x300«Կուսակցությունների մասին օրենքի նախագծի խնդրահարույց դրույթները», թեմայի մասին քննարկում տեղի ունեցավ Մեդիա Կենտրոնում.  օրենքը պատրաստել է կառավարությունը և այն ԱԺ-ում դրված է շրջանառության մեջ այս պահի դրությամբ:  Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշեց, որ այդ օրենքը ավելի կարևոր է քան «Ընտրական օրենսգիրքը»,    հիմանավորելով «որովհետև մենք կենտրոնանում ենք այն հարցի վրա, թե ինչպես ընտրել, սակայն չենք մտածում թե ում ենք ընտրելու»:

 «Հիմնական խնդիրը այն չէ թե ինչ է գրված օրենքում, այլ այն է թե ինչը չի գրված այս օրենքում, որովհետև ամբողջ իշխանությունը տալով իշխանություններին, ըստ էության ոչ մի պարտավարություն չի դրվում այդ կուսակցությունների վրա, և եթե մենք ուսումնասիրում ենք Միացյալ Նահանգների փորձը, ապա այնտեղ չափազանց լուրջ կարգավարումներ են դրված որպեսզի այդ կուսակցությունները իրենք լինեն ժողովրդավար կառույցներ, մասնավորապես փորձում են ընտրական ցուցակների կազմավորման գործում կուսակցական բյուրոկրատիայի սկզբունքը վերացնել, իսկ  Հայասատանի դեպքում պետք է վերանա կուսակցական օլիգարխների ազդեցությունը, որովհետև 1 հոգի ամեն մի կուսակցությունում նստած որոշում է կայացնում, իսկ այն կուսակցությունները, որոնք փորձում են  համագումարների  ժամանակ ընտրույթուններ անցկացնել ապա նրանք հետո գնում են մյուս կուսակցությունների հետ կոալաիցիա են  կազմում և արդեն անիմաստ է դառնում ամեն ինչ»,-նկատեց Ստեփան Դանիելյանը:

Այնուհետև քաղաքագետը անցում կատարեց միջազգային ստացված փորձերի, որոնց կիրառումը հաջողություն է բերել տվյալ պետությունում այդ խնդրահարույց ոլորտին, օրինակ .«Իտալիայում արգելված է ֆաշիստական կուսակցություն ստեղծելը, Գերմանիայում արգելված է նացիոնալ կուսակցության ստեղծելը, իսկ Հայաստանում պետք է գրեին, այն կուսակցությունները, որոնք ընտակաշառքներ են բաժանում, զանգվածային ընտախախտումներ են թույլ տվել պետք է այդ կուսակցություննրը լուծարվեն, Եվրոպայում կան երկրներ, որտեղ պահանջներ է դրվում այդ ցուցակում հայտնվող մարդու հանդեպ, այսինքն գրվում է, որ այդ մարդիկ պետք է լինեն անբասիր կենսագրություն ունեցողներ, Իտալիայում և Թուրքիայում իրենց պատմական փորձից ելնելով արգելվում է նախկինում դատապարտված մարդը լինի պատգամավոր, իսկ մեր մոտ խորհրդարանի կեսից շատը դատապարտված եղել է մի մասը քաղաքական դրդապատրճառով, մի մասը սպանությունների համար բռնաբարությունների համար, մի մասը կողոպուտների համար թալանի համար ու եթե չեմ սխալվում 3-4 անգամ դատապարտված լինելով նույն կուսակցություններով  գալիս են խորհրդարան, Հայասանում չկա այդ սահմանափակումը և կեսից շատը հանցագործներն են, այս ամենը նրա համար որ լինեն կառավարելի: Տասնյակ հազարից բաղկացած ՀՀԿ-ը, որտեղ  կեսը գազաններ են` որտեղ մարդ են ծեծում, բոլորին ասում են ձեզ կբռնաբարենք, և անում են, խելոք նստած սպասում են թե մի հոգի  իրենց ճակատագիրը ինչպես է որոշելու, այսինքն անձնական արժանապատվության բացակայությունը նույնպես ավադույթ է նրանց մոտ»,-ասաց քաղաքագետը:

 

 

 

Դիտվել է 1,029 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy