Home » ՄԱՄՈՒԼ » ՀՀԿ գործադիր մարմնում չեն լինի մի շարք գործիչներ. «ՀԺ»

ՀՀԿ գործադիր մարմնում չեն լինի մի շարք գործիչներ. «ՀԺ»

ՀՀԿ վերնախավում «միսկրծոցին» հասել է գագաթնակետին«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նոյեմբերի 26-ին սպասվող համագումարի ժամանակ կազմավորվելիք 19 հոգանոց ՀՀԿ գործադիր մարմնում չեն լինի առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը և սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հանրապետական վերնախավը ցանկանում է ազատվել առողջապահական վերջին աղմկոտ կոռուպցիոն գործին առնչվող Դ. Դումանյանից: Հիշեցնենք, որ հենց նրա նախարար եղած ժամանակ են տեղի ունեցել առողջապահական ուղեգրերի լայնածավալ չարաշահումները, որ բացահայտվեցին ամիսներ առաջ: Այդ գործով անցնող Առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանն ազատվեց պաշտոնից:

Ինչ վերաբերում է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ապա նա արդեն ընկալվում է որպես իր դարն ապրած պաշտոնյա, որը որևէ բարեփոխում իրականացնելու ընդունակ չէ: Վերջինս հրաժեշտ կտա նաև իր պաշտոնին, և եթե դա տեղի չունենա համագումարից հետո նախատեսվող փոփոխությունների ժամանակ, ապա կլինի մի քանի ամսից՝ խորհրդարանական ընտրություններից հետո»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 174 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy