Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՀՀԿ-ական պատգամավորը որդնած միս է վաճառում

ՀՀԿ-ական պատգամավորը որդնած միս է վաճառում

ՀակոբԵրեկ՝ հունվարի 25-ին, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակչուհի, 37-ամյա Զինաիդա Բեկջանյանը Քաջազնունի փողոցի վրա գործող «Նոր Զովք» սուպերմարկետից կեսօրին գնել է հավ: Զինաիդա Բեկջանյանը Շամշյան.քոմ լրատվականին պատմել է, որ ինքը «Նոր Զովք» սուպերմարկետից գնած հավի միջից գտել է որդ. «Ամուսնուս հետ «Զովք» սուպերմարկետից առևտուր էի անում և մսի բաժնից գնեցինք տեղական թարմ հավ՝ չսառեցված: Վերադարձանք տուն և ես հավը սառնարանում տեղադրեցի, որպեսզի առավոտյան հարիսա պատրաստեմ: Հաջորդ օրը առավոտյան հավը սառնարանից հանեցի և սկսեցի մաքրել: Երբ պետք է փորը մաքրեի, ձեռքիս մեջ ընկավ մոտ 15 սմ երկարությամբ կենդանի որդ: Ապշեցի: Ես որդը դրեցի տոպրակի մեջ և, իհարկե, զանգահարեցի սննդի անվտանգության պետական ծառայության թեժ գիծը և հայտնեցի, թե ինչ է հայտնաբերվել սուպերմարկետից գնած հավի մեջ: Ինձ ասացին՝ բերեք հավը Կոմիտասի վրա գործող մեր գրասենյակ և դիմում գրեք, որպեսզի հավը փորձաքննության ուղարկենք: Ասացի՝ լավ, կմոտենամ»:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հավ արտադրող ընկերությունը Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկան է: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նաև տեղեկացրել էր, որ մսի մեջ որդ չի եղել:

Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկան պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականտիրոջը: Այստեղ հասկանալի է դառնում, թե քաղաքացու հայտանբերած որդը ինչու պատկան մարմինը որդ չի համարում, քանի որ սեփականատերը ազդեցիկ է և կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ: Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկան աչքի է ընկնում իր ոչ սանիտարական պայմաններով: Ֆաբրիկայի տնօրինությունից դժգոհում են նաև հարակից գյուղերի բնակիչները, քանի որ թռչնի մսի ավելորդ մասերը լցվում է բաց երկնքի տակ և գյուղերի մոտակայքում, որը անտանելի հոտ է տարածում, հատկապես ամռանը:

0438998001453803912797123

Դիտվել է 1,431 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy