Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հիմնականում ո՞ր պետության երկաքաղաքացի են ՀՀ քաղաքացիները. ԱԺ

Հիմնականում ո՞ր պետության երկաքաղաքացի են ՀՀ քաղաքացիները. ԱԺ

erkqaxaqaciutyun_MԱԺ շարունակվում է հերթական քառօրյա նիստը, որի ընթացքում քննարկվեց նաև  «Քաղաքացիության» և «Վարչական իրավախախտումների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, որ առաջարկվում է հանել այն տուգանքը, որը սահմանվում էր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր այլ պետության  քաղաքացիություն ստանալուց հետո ոստիկանությանը չեն տեղեկացնում դրա մասին:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց հիմնական զեկուցողին, թե այս պահի դրությամբ որքան երկքաղաքացի կա Հայաստանում:

Վարդան Եղիազարյանը նշեց, որ ՀՀ-ում կա 95839 երկքաղաքացություն ունեցող, և որ, երկքաղաքացիություն ստացողների թիվը գնալով աճում է: Պատգամավոր Միքայել Մելքումյանը արձագանքեց, որ մտահոգիչ է երկքաղաքացիություն ստացողների թվի աճի տեմպերը: Գագիկ Ջհանգիրյանն էլ իր հերթին խնդիր տեսավ ԱԱԾ-ի աշխատանքում, որը պետք է ունենա համպատասխան լծակներ, ինչի ադրյունքում մենք պետք է հաշվառենք այն քաղաքացիների, ովքեր դրսում ունեն նաև այլ երկրների քաղաքացիություն ասելով, որ նշված թիվը շատ սինվոլիկ է:  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն էլ հարցրեց, թե հիմնականում ո՞ր երկրներում են ավելի շատ քաղաքացիություն ստանում ՀՀ քաղաքացիները: Վարդան Եղիազարյանը նշեց, որ միանշանակ ՀՀ քաղաքացիները երկրորդ քաղաքացիությունը ստանում են ՌԴ-ում:

Դիտվել է 230 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy