Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հեռացվում են` առաջին ձյան հետևանքները

Հեռացվում են` առաջին ձյան հետևանքները

տարոնԵրեկ օրվա ընթացքում և այսօր ողջ գիշեր տեղացած ձյան պատճառով մայրաքաղաքի որոշ հատվածներում արձանագրվել են ծառերի ճյուղերի կոտրվելու, դրա հետևանքով նաև հաղորդալարերի և այլ ենթակառուցվածքների վնասվելու դեպքեր: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչությունների, մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան ծառայությունների, «Երքաղլույս» և ՀԷՑ ընկերությունների ու այլ կառույցների համագործակցությամբ ներկայում ընթանում են կոտրված ճյուղերի հեռացման և վնասված հաղորդալարերի վերականգնման աշխատանքներ: Արվում է հնարավորը` հետևանքները կարճ ժամկետում վերացնելու համար: Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 234 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy