Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հարգելիներս համակերպվեք, նախագահը բոլոր լիազորությունները կպահպանի մինչև ապրիլ

Հարգելիներս համակերպվեք, նախագահը բոլոր լիազորությունները կպահպանի մինչև ապրիլ

Armen-Gevorgyan-720x340 ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գրիգորյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նախագահի աշխատակազմին հատկացվող գումարները նվազել են անվտանգության խորհրդի աշխատակիցների կրճատման և կապիտալ վերանորոգման ծախսերի կրճատումով, հավելելով, որ դրանից իրենց աշխատանքը չի խաթարվի, և որ ամեն կերպ կփորձեն որևէ խնդիր չլինի, աշխատանքի որակն էլ չտուժի:

  Միևնույն ժամանակ նա պատասխանելով հարցին,  թե ավելի շատ կրճատումներ հնարավո՞ր են, ասաց, որ ամեն ինչ հնարավոր է,չբացառելով ոչ մի բան: «Հիմա ներկայացրել է այն, ինչ քննարկվել է վերջին 2 ամսվա ընթացքում և՛ Կառավարությունում, և՛ Ազգային ժողովում, և հնարավորության դեպքում խնայողություններ կլինեն: Նախագահի աշխատակազմին հատկացվող ընդհանուր բյուջեն 4 միլիարդ 522 միլիոն է, որը մոտ 50 միլիոնով կրճատվել է նախորդ տարվա համեմատ»,- ասաց նա: Դիտարկմանը, որ 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո նախագահի ինստիտուտն առաջնային չի լինելու, այլ առաջնային կլինի խորհրդարանը և հարցին՝ արդյո՞ք հարկ չկա ավելի կրճատել նախագահականի ծախսերը, Արմեն Գևորգյանն արձագանքեց. «Հարգելի լրագրողներ համակերպվեք այն մտքի հետ, որ Հանրապետության նախագահի ինստիտուտը լիարժեք աշխատելու է այսօրվա գործող Սահմանադրության սկզբունքներով մինչև  2018 թվականի ապրիլը»:

Untitled-1 copy - Copy - Copy