Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հասմիկ Պողոսյանն իմ ընկերն է եւ վերջ. Արմեն Ամիրյան

Հասմիկ Պողոսյանն իմ ընկերն է եւ վերջ. Արմեն Ամիրյան

արմեն ամիրյանՊետք չէ փորփրել իմ եւ Հասմիկ Պողոսյանի փոխհարաբերությունները, Հասմիկ Պողոսյանն իմ ընկերն է եւ վերջ: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք մշակույթի նախարարությունում կառավարության փոփոխություններն արվում են նախկին նախարարի կադրերից ազատվելու համար. «Այս կառավարության ծրագիրը տարբերվում է նախորդ կառավարության ծրագրից եւ եթե կառուցվածքային փոփոխություններ են արվում՝ միայն կառավարության ծրագիրն իրականացնելու համար է»:

Արմեն Ամիրյանը նշեց, որ լուծարվելու է Գնումների ՊՈԱԿ-ը, որը երկրորդում էր այլ ՊՈԱԿ-ի գործառույթը. «Առաջիկայում այլ ՊՈԱԿ-եր էլ են լուծարվելու, որոնք երկրորդում են մեկը մյուսի գործառույթները, պետք է կրճատել, ազատվել ավելորդ բեռից եւ շարժվել առաջ, հակառակ դեպքում զարգացման մասին չի կարելի մտածել»:

Դիտվել է 78 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy