Home » ՄԱՄՈՒԼ » Հանրության կողմից Գագիկ Ծառուկյանի հանդեպ ձևավորված վստահությունն ու հարգանքը բեկման ենթակա չեն

Հանրության կողմից Գագիկ Ծառուկյանի հանդեպ ձևավորված վստահությունն ու հարգանքը բեկման ենթակա չեն

Gagik-TsarukyanՎերջին շրջանում քաղաքական դաշտում տեղի ունեցած վերադասավորումները, էքստենսիվ կերպով աճած, հակահասարակական գործունեություն ծավալող մի շարք քաղաքական գործիչների և ուժերի ձեռնունայն վիճակում են թողել: Նախ համակարգում տեղի ունեցած մարդկային ռեսուրսների փոփոխությունները ամբողջովին փոշիացրեցին վերոնշյալ ուժերի և գործիչներին ձեռքին «ֆիշկա» դարձած, պետության հիմնախնդիր հանդիսացող մի շարք խնդիրների կարգավորման բանաձևեր, որոնք այդ խղճուկները այսքան տարի օգտագործում էին քաղաքական դաշտում իրենց թշվառ գոյությունը պահպանելու համար: Այս ամենը դեռ չմարսած, երկրորդ վտանգը զգացին՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ հնարավոր վերադարձը: Երբ փետրվարյան հայտնի իրադարձությունների ժամանակ, Գագիկ Ծառուկյանը պետական և հասարակական շահը սեփականից գերադասելով հայտարարեց քաղաքական դաշտը լքելու իր որոշման մասին, դաշտում իսկական առնետավազք սկսվեց և արդեն վարկաբեկված, մոռացված քաղաքական գործիչներն ու ուժերը դաշտում գոյացած դատարկության ֆոնին փորձեր սկսեցին անել ինքնահաստատվելու և գործընթացներին ներգրավածություն ունենալու համար: Սակայն ՏԻՄ ընտրություների ժամանակ պարզ դարձավ, որ ոչ մի քաղաքական ուժ, առավելևս քաղաքական գործիչ իզրու չէ լրացնել Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո առաջացած բացը, այդ ֆոնին էլ ավելի թեժացան Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու խոսակցությունները, ինչը էլ ավելի սրացրեց տվյալ ուժերի և գործիչների դեպրեսիվ դրսևորումները: Ընդունված հին հայկական քաղաքական պրակտիկայի համաձայն, երբ արդար, անաչառ պայքարի բոլոր հնարավոր տարբերակները սպառվեցին, վերոնշյալ որոշ ուժեր և գործիչներ սկսեցին իրենց կերպարին, իրական դեմքին համապատասխան դրսևորումներ իրենց թույլ տալ, ընդհուպ մինչև պատվերով հոդվածների հնարքին դիմեցին: Այդպիսի մի հոդված էլ տպագրվել էր newsbook.am կայքում, որտեղ հոդվածի անտրամաբանությունն ու ոչ բովանդակային ներկայացվածությունը կարելի է արձանագրել միայն վերնագիրը ընթերցելուց՝ «չեն ցանկանում, որ արյուն թափվի, բայց համագործակցում են արյուն թափողների հետ»:
Եթե վերլուծենք Գագիկ Ծառուկյանի այսքան տարիների գործունեությունը ապա միանշանակ կարելի է ասել, որ դա խոսուն վկան է այն պնդման, որ փետրվարյան հայտնի իրադարձությունների ժամանակ նրա քաղաքական դաշտից հեռանալը պայմանավորված էր ժողովրդի անվտանգության ապահովմամբ Մի մարդ ով երկար տարիներ իր գործունեության շրջանակներում միշտ նեցուկ է եղել պետության և ժողովրդի հիմնախնդիրներին և ջանք ու եռանդ չի խնայել դրանց լուծման համար, նման մարդը, երբեք չի կարող գնալ արկածախնդրության, ինչը հետագայում անդառնալի և ցավալի դեպքերի կհանգեցներ: Եթե այս պարզ իրողությունը որոշ բթացած ուղեղներով անձանց համար անընդունելի է կամ ըմբռնելու համար չկա բավականաչափ կայուն արժեհամակարգ, դա իրենց խնդիրն է, բայց երբ այդ ամենը փորձ է արվում ներկայացնել հանրությանն այլ՝ խեղաթյուրված իրականության ներքո, դա արդեն դուրս է բարոյականության բոլոր սահմաններից: Ինչևէ եզրափակելով գրառումը, տվյալ անհեռանկար քաղաքական ուժերին և գործիչներին խորհուրդ կտանք այլևս չփորձել նման տկարամիտ հոդվածներ պատվիրել Գագիկ Ծառուկյանի դեմ, քանզի այն իրականությունը, որին այսօր հավատում է հասարակությունը, դա արդեն բոլոր առումներով արտահայտվել է հանրության կողմից Գագիկ Ծառուկյանի անձի նկատմամբ վստահությամբ և հարգանքով, ինչը բեկման ենթակա չէ:

Գրում է Նինա Մարգարյանը:

Դիտվել է 300 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy