Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հայ դեսպանի հատուկ նվերը «օրենքով գողեր»-ին

Հայ դեսպանի հատուկ նվերը «օրենքով գողեր»-ին

collage.thumbԱմիսներ առաջ մամուլում հայտնվեցին տեղեկություններով, որ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը դեսպանատան հաշվեկշռին գրանցված մեքենաների պետհամարանիշներ է վաճառում: Այս մասին բազմաթիվ հրապարակումներ եղան ուկրաինական լրատվամիջոցներում: Հայ դեսպանը տարածվող լուրերը հերքեց և նշեց, որ ինքը Ուկրաինայում օրենքի հետ կապված խնդիրներ չունի և չի ունեցել:

Սակայն վերջին շրջանում կրկին ակտիվ լուրեր են շրջանառվում, որ Անդրանիկ Մանուկյանը շարունակում է ավտոմեքենաների պետհամարանիշներ նվիրել գողականների: Իհարկե սխալ են ուկրաինական լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ դեսպանը առատորեն պետհամարանիշներ է բաժանում: Մեր տեղեկություններով նման նվերների արժանանում են հատուկ հեղինակությունները և մասնավորապես մի քանի «օրենքով գողեր»:

Դիտվել է 2,946 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy