Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հայաստանին և Ադրբեջանին համոզում են Սիրիայում միանալ ռուսական զորքերին. Независимая Газета

Հայաստանին և Ադրբեջանին համոզում են Սիրիայում միանալ ռուսական զորքերին. Независимая Газета

collageՌուսաստանն ամրապնդում է երկրորդ հակաահաբեկչական ճակատը։ Այս մասին գրում է Независимая Газета-ն։ 

Համագործակցության երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների երեկվա հանդիպմանը հերթական անգամ հնչեցվել է կոչ՝ միանալու ԱՊՀ-ի հարավային սահմաններ հասած միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին։ Եվ որպեսզի հակազդումը դառնա ավելի արդյուավետ և համապատասխանի ժամանակակից մարտահրավերներին՝ Ռուսաստանը խոստանում է ընդլայնել փոխգործակցությունը պաշտպանության ոլորտում և համալրել դաշնակիցների զինանոցները ժամանակից զենքով ու մարտական տեխնիկայով։

Ինչպես հայտարարել է բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, արդեն հաջորդ տարի Տաջիկստանը կստանա սպառազինության մեծ քանակություն, այդ թվում ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Տաջկական կողմին վստահեցվել է, որ բոլոր մատակարարումները կկատարվեն հստակ՝ ըստ պլանի և ժամկետի։ Իսկ զուգահեռաբար կշարունակվի Ռուսաստանի ռազմական ուսումնական հաստատություններում տաջիկ սպաերի և միջին ու կրտսեր հրամանատարական օղակի մասնագետների նախապատրաստումը, ովքեր պետք է սպասարկեն այդ տեխնիկան։ Բացի այդ, ծրագրվում է զգալիորեն ուժեղացնել 201-րդ ռուսական բազան, որը համարվում է ամենամարտունակ կազմավորումն Աֆղանստանի հետ սահմանին։ Այժմ, ինչպես կարծում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Աֆղանստանի հյուսիսային նահանգներում հենակետը, որտեղ ամրապնդվել են ահաբեկիչները, վերածվել է արդեն Ռուսաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների համար անմիջական սպառնալիքի։ Որպես իր խոսքերի ապացույց նա վկայակոչել է ահաբեկիչների դիրքերի ուժեղացումը,  թմրաթրաֆիքի աճը, որից սացվող եկամուտները հանդիսանում են ծայրահեղական խմբավորումների ֆինանսավորման հիմնական աղբյուրներից մեկը։

Ինչպես հայտնի է, այսօր Ռուսատանի գլխավոր ռազմական ջանքերն ուղղված են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին, սակայն ոչ ոք երաշխիքներ չի տալիս առ այն, որ արդեն մոտ ապագայում իրավիճակը չի սրվի նաև ԱՊՀ հարավային սահմաններին։ Նման սցենարով, ըստ ռուսական կողմի, հետաքրքրված են «Արևմուտքի որոշ ուժեր» և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդները, որոնց ձեռնտու է, որպեսզի Ռուսաստանը մարտնչի երկու ճակատով։ Եվ այդ ժամանակ 201-րդ բազայի ուժերը  ու Տաջիկստանի զինված ուժերը կարող է և չբավականացնեն, կպահանջվի  ռազմական համագործակցության միանգամայն այլ ձևաչափ՝ այնպիսին, ինչպիսին դասավորվել է Հայաստանի պարագայում։

Հայաստանի հետ միացյալ զորախումբ ստեղծելու համաձայնագիրը ստորագրվեց. խաղաղ ժամանակ հրամանատարը կենթարկվի Հայաստանի գլխավոր շտաբի պետին, իսկ ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմական շրջանում՝ ռուսական բանակի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամաատարին։

Ռազմական ինտեգրումը կհասնի՞ նույնպիսի մակարդակի նաև ԱՊՀ այլ գործընկերների հետ՝ ցույց կտա ժամանակն ու արագ փոփոխվող իրադրությունը։ Եթե իրավիճակը սրվի հարավում, ապա բացառված չէ, որ Ադրբեջանը, որն այսօր որոշակի լարվածությամբ հետևում է Երևանի ու Մոսկվայի ռազմական դաշինքին, կարող է գնալ ավելի սերտ համագործակցության։ Դեռևս կողմերի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Զաքիր Հասանովը tet-a-tet հանդիպման ժամանակ սահմանափակվել են 2018 թվականի ռազմական համագործակցության պլանի ստորագրմամբ, որը նախատեսում է Ռուսաստանում ադրբեջանցի զինվորականների նախապատրաստում, շտաբային բանակցություններ, ինչպես նաև շփումներ գլխավոր հրամանատարությունների մակարդակով։ Սակայն Շոյգուն հասկացնել է տվել, որ Բաքվի հետ հարաբերություններում Մոսկվան ավելին է ակնկալում. «Մենք ելնում ենք այն բանից, որ Ադրբեջանն այսօր հանդիսանում է Կասպյան տարածաշրջանում անվտանգության ֆորպոստ։ Մեզ անհրաժեշտ է ավելի արդյունավետորեն համագործակցել նաև այստեղ»։

Տեսնենք, թե որքանով կիրագործվի այս ցանկությունը՝ հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում Ադրբեջանը բավականին ուժեղ ազդեցություն է  զգում դրսից, առաջին հերթին՝ Թուրքիայից, գրում է թերթը։ Եվ որպեսզի ԱՊՀ գործընկերներին հիշեցվի մեր ընդհանուր պատմական անցյալը, Սերգեյ Շոյգուն հրավիրել է  Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարներին մասնակցելու «Они сражались за Родину» լեգենդար ֆիլմի մոտիվներով  Ֆրունզենյան ափամերձ շրջանում բրոնզե կոմպոզիցիայի հանդիսավոր բացմանը։ Միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի համատեսքտում դա ստացվել է միանգամայն խորհրդանշական։

Մեկ այլ հրապարակմամբ Независимая Газета-ն  գրում է, որ Հալեպի հյուսիսարևելյան շրջանների ազատագրումը վկայում է Ռուսաստանի գլխավորած կոալիցիոն ուժերի աճող հզորության մասին։ Նրանք գործում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից։ Եթե Սիրիայի ամենամեծ քաղաքի վրա հարձակման տեմպը պահպանվի, դրա ազատագրումը կարող է տեղի ունենալ շատ շուտով։ Նշանակում է՝ շրջադարձային պահ է մոտենում Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կարգավորման հարցերում։ Չի բացառվում, որ երկրում կողմերի հաշտեցման գործընթացին, որպես կապույտ սաղավարտավորներ, շուտով միանան մի շարք երկրների զորակազմերը։ Թերթի ռուսական ռազմա-դիվանագիտական աղբյուրներն Իրանից բացի որպես այդպիսիք անվանում են Եգիպտոսը, Չինաստանը, Սերբիան և ԱՊՀ որոշ երկրներ, առաջին հերթին Հայաստանն ու Ադրբեջանը։

Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ Մոսկվայի մտահղացմամբ՝ այն բանից հետո, երբ ԴԱԻՇ-ի հիմնական ուժեը ոչնչացվեն, նախատեսվում է Ռուսաստանի և նրա դաշնակիցների ակտիվ մասնակցությունը Սիրիայում մարդասիրական ակցիաներում (տարածքների ականազերծում, միջնորդություն հակամարտող կողմերի միջև և ալն) և խաղաղարար գործընթացում։ Հայտնի է, որ Սերբիան ռազմական ինքնաթիռներով արդեն մարդասիրական բեռներ է տեղափոխել Սիրիա։ իսկ ՌԴ ՊՆ-ն Ադրբեջանին առաջարկել է  մասնակցել Սիրիայի տարածքների ականազերծմանը։ Բաքուն դեռևս լուռ է։

Իսկ թե որքան հեռուն կգնան Դամասկոսի և Անկարայի միջև հակասությունները, հայտնի չէ։ Չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացմանը՝ քրդական գործոնի պատճառով չի կարելի բացառել թուրքական զորքերի ակտիվ ռազմական գործողությունների մեկնարկը ոչ միայն ԴԱԻՇ-ի, այլև Սիրիայի հյուսիսում կանոնավոր սիրիական բանակի դեմ։ Դրան, իհարկե, կարող է խոչընդոտել Ռուսաստանի, ինչպես նաև նա դաշնակիցների թվից մի շարք երկրների դիրքորոշումը։

Դիտվել է 501 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy