Home » ՄԱՄՈՒԼ » Հայր Անտոնը զինված պարագլխի ղեկավար է նշել Սեյրան Օհանյանին. «Ժողովուրդ»

Հայր Անտոնը զինված պարագլխի ղեկավար է նշել Սեյրան Օհանյանին. «Ժողովուրդ»

Հայր Անտոն«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է որոշ ուշագրավ դրվագներ պարզել նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցախմբի գործով քննության ընթացքից: Պարզվում է` քննությունն այնպես է ընթացել, որ իբրև հանցախմբի իրական պարագլուխ նշվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը:

Երբ առերեսում է եղել Վահան Շիրխանյանի և հայր Անտոնի միջև, ԱԱԾ քննիչը հարց է տվել հոգևորականին, թե ով է այս ամենի հետևում: Ի պատասխան՝ հայր Անտոնն ասել է, թե Սեյրան Օհանյանը: Շիրխանյանը բղավել է, թե ստում ես, ինչ կապ ունի նա: Քննիչը շարունակել է՝ Դուք պետք է հանդիպեի՞ք Օհանյանին, հայր Անտոնն ասել է՝ այո:

Ու երբ Շիրխանյանը բղավելով վեր է կանգնել տեղից, հոգևորականը «վալերյանկա» է վերցրել ու խնդրել դադարեցնել առերեսումը՝ պատճառաբանելով, թե վատ է զգում, ապա նահանջել է` ասելով ոչ:

Բանն այն է, որ Օհանյանն ու Շիրխանյանը մտադիր էին նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին սկսել «Սպաների համահայկական միության» հիմնադիր համագումարը, որի նախագահը պետք է լիներ Օհանյանը: Միությունը պլանավորում էր ունենալ 10 հազար անդամ` աշխարհի տարբեր երկրներից: Սակայն չստացվեց, փոխարենը Օհանյանի գլխին «սուր կախվեց»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Untitled-1 copy - Copy - Copy