Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հայտնի են Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնի թեկնածուները (լուսանկարներ)

Հայտնի են Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնի թեկնածուները (լուսանկարներ)

patrikhane_binasiՊոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքը հրապարակել է համայնքի նոր պատրիարքի պաշտոնին հավակնող 4 թեկնածուների անունները: Նրանք են` Պոլսո Հայոց պատրիարքի ներկայիս փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը և Գուգարքի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը:
Այսպիսով` ավելի վաղ շրջանառվող անուններին պաշտոնապես ավելացել է ևս մեկը` եպիսկոպոս Սահակ Մաշալյանը:

Նշենք, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններին մասնակցելու համար պարտադիր պայման է Թուրքիայում ծնված լինելը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին:

Պատրիարք Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008 թվականից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

Այժմ արդեն պատրիարք Մութաֆյանի պաշտոնապես թոշակի անցնելու վերաբերյալ որոշումը՝ Թուրքիայի կառավարության կողմից հաստատվելու դեպքում, ենթադրում է նոր պատրիարքի ընտրություն, որի ընթացքում Ստամբուլի հայկական համայնքն արդեն ինքը կընտրի իր հոգևոր առաջնորդին:

Արամ Աթեշյան

14914741_1797134480572461_2071285508_n

Սահակ Մաշալյան

14938084_1797134250572484_2080539404_n

Գարեգին Բեկչյան
14914731_1797134280572481_931763927_n

Սեպուհ Չուլջյան
14936913_1797134400572469_1630822719_n

Դիտվել է 87 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy