Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հայոց բանակի գեներալը «Գրիբոյեդով» ակումբի անդամ

Հայոց բանակի գեներալը «Գրիբոյեդով» ակումբի անդամ

11045389_940093642675790_3596340613404555442_nPolitik.am-ն արդեն անդրադարձել է այն հանգամանքին, որ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը հանդիսանում է  ռուս լրագրող Դմիտրի Կիսիլովի կողմից հիմնադրված «Գրիբոյեդով» ակումբի անդամ: Այս ակումբի անդամներին սովորաբար համարում են ռուսական ազդեցության գործակալներ, որոնք ՌԴ շահերն են ներկայացնում Հայաստանում: Պարզվում է ՊՆ-ում միայն նախարարը չէ, որ հանդիսանում է նշված ակումբի անդամ:  «Գրիբոյեդով» ակումբի անդամ է նաև ՀՀ ՊՆ խորհրդական, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ  Հայկ Քոթանջյանը:

Իհարկե հայկական բանակի գեներալի անդամակցության մեջ հակաօրինական քայլ չկա, սակայն բարոյական տեսակետից կարծում ենք այդքան էլ ճիշտ չէ, որ նա կրելով հայկական բանակի բարձր սպայական կոչում՝ անդամակցի մի քաղաքական ակումբի, որը համարվում է ռուսական գործակալական ցանցի մի մաս:

Նյութին կից լուսանկարը արված է 2016 թվականին, ակումբի երևանյան հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել «Երևան պլազա» -ում:

Դիտվել է 2,495 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy