Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Հայկական կողմը ամեն ինչ անում է` հակառակորդին հրադադար պարտադրելու համար. Վիգեն Սարգսյան

Հայկական կողմը ամեն ինչ անում է` հակառակորդին հրադադար պարտադրելու համար. Վիգեն Սարգսյան

52744Ազգային ժողովի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում սկսվել է արտահերթ նիստը, որին ներկա է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Վիգեն Սարգսյանը ներկայացրեց այսօր կեսօրից հետո ԼՂՀ հյուսիս արեւելյան սահմանին ադրբեջանական կողմի սադրանքների մասին: Նախարարի խոսքով հայկական կողմը ամեն ինչ անում է` հակառակորդին հրադադար պարտադրելու համար։

Իսկ ահա  այս անսպասելի նիստի անցկացումը առաջացել էր երեկ կառավարության նիստում ընդունված այն որոշման արդյունքում, որի համաձայն ամեն ամիս յուրաքանչյուր աշխատող պետք է ամսական 1000 դրամ վճարի`զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին, փոխհատուցում տալու համար։

ՊՆ նախարարը ներկայացրեց  նախագիծը, որի համաձայն, 2017թ հունվարի 28-ից հետո առաջացած մահվան դեպքերում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին պետք է հատկացվի միանվագ 10 մլն դրամ, իսկ այն դեպքում երբ զոհվածը սպա է, նրա ընտանիքին ամսական 300 հազար դրամ նպաստ, ենթասպայի դեպքում՝ 250 հազար, իսկ շարքային զինծառայողի դեպքում՝ 200 հազարական դրամ։

Այլ գումար է նախատեսված, երբ զինծառայողը վիրավոր է եւ երկրորդ կարգի հաշմանդամ: Այդ դեպքում նրան կտրվի 5 մլն դրամ միանվագ օգնություն եւ համապատասխանաբարար՝ 250, 150 եւ 100 հազարական դրամ։

Նշենք, որ նախագծով նախատեսում են նաեւ այլ փոխհատուցումներ ուսանող երեխա ունենալու եւ այլ դեպքերի համար։

Untitled-1 copy - Copy - Copy