Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ԼՂՀ ՊՆ. Հայկական արկերը չեն ընկել Աղդամի բնակավայրերի վրա

ԼՂՀ ՊՆ. Հայկական արկերը չեն ընկել Աղդամի բնակավայրերի վրա

պպատԱդրբեջանի պաշտոնական քարոզչությունը շարունակում է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես նոյեմբերի 2-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում և սոցցանցերում տեղեկություն է տարածվել, թե իբր հայերի ականանետերից արձակված արկերն ընկել են Աղդամի շրջանի Չեմենլի  և այլ բնակավայրեր:

 ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին, նմանաբովանդակ հաղորդագրությունների տարածմամբ հակառակորդ երկիրը փորձում է իրեն ապահովագրել հերթական սադրանքներից:


ՊԲ առաջապահ ուժերը խստորեն հետևում են ստանձնած պարտավորություններին և երբեք չեն թիրախավորում խաղաղ բնակավայրերը:

Դիտվել է 72 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy