Home » ՄԱՄՈՒԼ » Հայկազ Բաղմանյանը՝ բանակից գողության մասին. «Ժամանակ»

Հայկազ Բաղմանյանը՝ բանակից գողության մասին. «Ժամանակ»

Հայկազ Բաղմանյան«Ժամանակ» թերթը գրում է. «Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը արդարացի է համարում բանակից գողացածներին պատասխանատվության ենթարկելը եւ նրանից պահանջել, որ գողացածը վերադարձնեն բանակին:

«Ճիշտ են ասում, եթե գողացել են՝ թող վերադարձնեն»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նա ասել է, որ ինքը չի որոշողը բանակից գողացողներ եղե՞լ են, արդյոք, այս տարիներին, թե՞ ոչ:

Դիտարկմանը, թե պահանջում են նաեւ իրեն պատասխանատվության կանչել, որ ի թիվս այլ գեներալների՝ հնչում է նաեւ իր անունը, քանի որ հսկայական ունեցվածք ունի, արձագանքել է. «Իմ անունը նոր չի հնչում, 94 թվականից հնչում ա, այնպես որ՝ հիմա չի, որ հնչում ա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 422 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy