Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության լոկոմոտիվը…

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության լոկոմոտիվը…

գագիկՀասարակությունները զարգանում են, աշխարհը տեխնոլոգիապես առաջ է գնում, սակայն դրա հետ մեկտեղ ամենուր կամ պատերազմում են, կամ պատրաստվում են պատերազմի, որի արդյունքում նորից տուժում են փոքրաքանակ ազգերը: Փոքրաքանակ ազգերի շարքում իր դառը պատմությամբ աչքի ենք ընկել նաև մենք՝ Հայերս, ովքեր ողջ պատմության ընթացքում կարծեք թե փորձությունների միջով անցնելիս լինենք:

Սիրիայում կատարվող իրադարձությունները կարևոր ազդակ պիտի հանդիսանան աշխարհասփյուռ հայերի, Հայաստան պետության համար: Արդեն վաղուց 21-րդ դարն է, իսկ մեր հայրենակիցները, աշխարհի որ ծայրում էլ գտնվեն և բնակություն հաստատած լինեն, պետք է գիտակցեն և վստահ լինեն, որ վտանգի դեպքում նրանց միակ հասցեն Հայաստանն է՝ Հայրենիքը: Նրանք պետք է գիտենան, որ տանը իրենց սպասում են, որ տանը միշտ պատրաստ են ընդունելու ընտանիքի ցանկացած անդամի, իսկ աշխարհով մեկ սփռված յուրաքանչյուր Հայ մեծ Հայկական ընտանիքի լիարժեք, լիիրավ անդամ է:
Այս առումով, պատահական չէր Մեծի Տանն Կիլիկո Արամ Առաջին կաթողիկոսի հետ հանդիպելու նպատակով Գագիկ Ծառուկյանի օրերս Լիբանանի Հանրապետություն կատարած այցը: Չնայած նրան, որ նա այս անգամ ևս ձեռնույնայն չէր գնացել և մի քանի հարյու հազար ԱՄՆ դոլար էր նվիրաբերել մեր սիրիահայ բարեկամների խնդիրները տեղում լուծելու համար, սակայն կարևորը դա չէ: Ծառուկյանը այս անգամ գնացել էր Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության կապող օղակը հանդիսանալու, գնացել էր կաթողիկոսի հետ մտքեր փոխանակելու: Գագիկ Ծառուկյանն արդեն մի քանի հանդիպման ժամանակ նշել էր, որ ժամանակն է բոլորի ուժերը կենտրոնացնելու, որ չկա այլևս վարանելու ոչ ժամանակ, և ոչ էլ հնարավորություն: Պետք է ստեղծել Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ կառույց, որը պետք է զբաղվի համայն աշխարհի հայերի խնդիրներով, որը պետք է գործի այնքան ժամանակ քանի չեն լուծվել բոլոր հայերի խնդիրները:
Աշխարհասփյուռ հայերի խնդիրներով զբաղվող հիմնադրամների հիմնադրման փորձեր էլի են եղել, բայց ինչպես ժամանակը ցույց տվեց, դեռևս չկա արդյունք, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ ով պատրաստակամ է իր միջոցներն ու ճանաչումը ներդնել հանուն ընդհանուրի, հանուն հավաքական և միացյալ Հայ Ազգի, գուցե լինի այն միակը, ում կհաջողվի, վերջապես, ստեղծել այն Հայկական եռանկյունին, որը աշխարհ է շուռ տալու:
Հ.Գ. Դե ուրեմն՝ դեպի Հայաստան-Արցախ-Սփյուռք, դեպի հզոր Հայաստան և ամուր Հայեր…

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 90 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy