Home » ՊԱՇՏՈՆԱԿԱՆ » Հայաստանի և Մալիի արտգործնախարարները կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը

Հայաստանի և Մալիի արտգործնախարարները կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը

7045_hq.thumbՆոյեմբերի 26-ին Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Մալիի արտաքին գործերի, միջազգային համագործակցության և աֆրիկյան ինտեգրման նախարար Աբդուլաե Դիոպին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները՝ քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության սերտացումը, առևտրատնտեսական փոխգործակցության հնարավորությունները։

Հայաստանի և Մալիի արտգործնախարարներն անդրադարձել եբ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը, կառույցի 16-րդ գագաթաժողովի օրակարգային հարցերին։ Այս համատեքստում Մալիի ԱԳ նախարարը, նշելով, որ Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ֆրանկոֆոնիայում տեսանելի է կազմակերպության անդամների համար, ընդգծել է անցյալ տարի Երևանում կայացած ՖՄԿ նախարարական համաժողովի կազմակերպչական բարձր մակարդակը։

Նախարար Դիոպը ներկայացրել է Մալիում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը՝ արժևորելով Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը:

Դիտվել է 31 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy