Home » Real Politik » Հայաստանի Ազգային հերոսը Ադրբեջանին զենք մատակարարելը նորմալ է համարում

Հայաստանի Ազգային հերոսը Ադրբեջանին զենք մատակարարելը նորմալ է համարում

ռիժկովՕրերս ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանին զենք վաճառելու հարցին։

«Դա հին հարց է։ Այո, զենք է վաճառում, և ի՞նչ։ Դա չի նշանակում, որ մենք դիտմամբ զենք ենք վաճառում, որպեսզի կռիվ լինի», – ընդգծել էր Ռիժկովը։

Դիտարկմանը, որ հարցը թեև նոր չէ, բայց ցավոտ է՝ Ն.Ռիժկովը նշել էր. «Պետք է արագ լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը։ Այդ դեպքում ամեն ինչ տեղը կընկնի»։

Պետք է նկատել, որ Ռիժկովը 2008 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով արժանացել է ՀՀ Ազգային հերոսի կոչման:

Untitled-1 copy - Copy - Copy