Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հայաստանը պետք է օգտվի ԼՂՀ էլետրաէներգիայի սեփական արտադրության ավելցուկից. Կարեն Կարապետյան

Հայաստանը պետք է օգտվի ԼՂՀ էլետրաէներգիայի սեփական արտադրության ավելցուկից. Կարեն Կարապետյան

Կարեն ԿարապետյանՀՀ և ԼՂՀ կառավարությունների համատեղ նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե էներգետիկայի հարցում ԼՂՀ ինտենսիվ զարգացումից ՀՀ-ն պետք է օգտվի, քանի որ էներգետիկայի հարցում ԼՂՀ-ն ոչ միայն ինքնաբավ է, այլ նաև ավելցուկ ունի:

«Այդ ավելցուկը կարող ենք ԼՂՀ տնտեսությունից տեղափոխել դեպի Հայաստանի Հանրապետություն»,-ասաց Կարեն Կարապետյանը, ում խոսքով՝ ՀՀ և ԼՂՀ Էներգետիկայի դաշտը պետք է դարձնեն ընդհանուր:

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը նշեց, որ հատկանշական է, որ արդյունաբերական արտադրանքում կառուցվածքային տեղաշարժերը: Ըստ նրա, դրանք արդյունք են ԼՂՀ իշխանությունների կողմից վերջին տարիներին որդեգրած՝ ներքին ռեսուրսների վրա հիմնված և արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերության խթանման, պարենային անվտանգության ու էներգետիկ անկախության ապահովմանն ուղղված քաղաքականության իրականացմանը:

Դիտվել է 183 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy