Home » Real Politik » Հայաստանը ներքաշվում է վտանգավոր խաղի մեջ. Պուտինի ծուղակը

Հայաստանը ներքաշվում է վտանգավոր խաղի մեջ. Պուտինի ծուղակը

serzh-sargsyan-vladimir-putin_2Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն ստորագրեց, որով հավանություն էր տվել Հայաստանի եւ Ռուսաստանի միացյալ խմբավորման մասին համաձայնագրին, համապատասխան փաստաթուղթը նոյեմբերի 14-ին հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

«Ընդունել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Միացյալ զորախմբի (ուժերի) վերաբերյալ Ռուսատանի Դաշնության եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի ստորագրման մասին Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը»,- ասված է փաստաթղթում:

Այս տեղեկատվության տարածումից հետո ռուսական լրատվամիջոցները պնդում էին, որ ակտիվ ռազմական գործողությունների մասնակցության հրահանգ խմբավորմանը կարող է արձակել հրամանատարը, որը նշանակվում է ՌԴ ՊՆ կողմից, իսկ ՀՀ ՊՆ-ն հայտարարում էր, որ որոշումները կայացվելու են կոլեգիալ: Հայաստանյան իշխանական շրջանակները փորձում են հանգստացնել հանրությանը՝ հայտարարելով, թե խմբավորման նպատակը Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացումն է և համատեղ խմբավորումը որևէ աշխարաքաղաքական խաղի արդյունք չէ, հետևաբար Հայաստանն էլ չի թիրախավորվի աշխարհաքաղաքական հակառուսական կենտրոնների կողմից:

Հայկական կողմի այս հավաստիացումները հոդս ցնդեցին, երբ ռուսական լրատվամիջոցները տարածեցին նմանատիպ ևս մեկ հայտարարություն: Նոյեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է զինված ուժերի միացյալ զորախումբ ստեղծելու մասին Ռուսաստանի և Աբխազիայի միջև համաձայնագրի վավերացման մասին համաձայնագիրը:

Այս տեղեկատվությունը իսկապես փոխում է իրերի դասավորությունը: Փաստորեն ՌԴ-ն իր ազդեցության գոտի համարող տարածքներում զինված խմբավորումների նոր ցանց է ստեղծում: Իհարկե այս պահին դժվար է ասել, թե որն է Ռուսաստանի նպատակը, սակայն մի բան հստակ է, որ ՌԴ նպատակների մեջ չի մտնում Հայաստանի կամ Աբխազիայի անվտանգության մակարդակի բարձրացումը: Ռուսաստանը պատրաստվում է աշխարհաքաղաքական նոր իրավիճակի և փորձում է նոր զարգացումներում ներքաշել  հնարավորինս շատ պետություններ՝ նախկին սովետական երկրներից:

Այս ամենը իսկապես պետք է անհանգստացնի Հայաստանի քաղաքական էլիտային: Նրանք պետք է անեն ամեն ինչ, որպեսզի կյանքի չկոչվի այս նախագիծը: Հակառակ պարագայում Հայաստանը իր վրա կվերցնի ՌԴ-ին ուղղված ուժգին հարվածների մի մասը, որը հնարավոր է մեր պետության համար կործանարար լինի:

Untitled-1 copy - Copy - Copy