Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Համաքաղաքային ծառատունկ՝ բոլոր վարչական շրջաններում

Համաքաղաքային ծառատունկ՝ բոլոր վարչական շրջաններում

23b7df26c26e9f8b02a53c09f19214e1f33b3435Մայրաքաղաքում անցկացված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի ընթացքում վարչական բոլոր շրջանների տասնյակ տարածքներ ոչ միայն մաքրվել, այլև համալրվել են նոր ծառերով:

Ծառատունկի համար առանձնացվել են բացառապես ոռոգելի տարածքները, այդ թվում այգիներ և պուրակներ, անտառային գոտիներ, բակային տարածքներ: Ծառատեսակներն ընտրվել են հաշվի առնելով բնակլիմայական պայմաններն ու դրանց կպչողականությունը:
Մայրաքաղաք Երևանն ավելի կանաչ տեսնելու և այդ նպատակով համաքաղաքային ծառատունկին մասնակցելու Երևանի քաղաքապետի կոչին վարչական բոլոր շրջաններում միացել են հազարավոր համաքաղաքացիներ:
Ծառատունկին ակտիվորեն մասնակցել են ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, Երևանի ավագանու անդամները, այնպես էլ պետական տարբեր կառույցներ, մայրաքաղաքի կրթամշակութային օջախներ ու առողջապահական հաստատություններ, ինչպես նաև մասնավոր ընկերություններ ու հասարակական կազմակերպություններ, նաև տասնյակ կամավորներ:
Մասնակիցները նշել են, որ կազմակերպված ծառատունկը կարևոր նշանակություն ունի մայրաքաղաքի համար և հնարավորության սահմաններում հետևողական կլինեն տնկված ծառերի խնամքին:
Նշենք, որ ընդհանուր առմամբ աշնանային ծառատունկի ժամանակ վարչական շրջաններում տնկվել է շուրջ 20 հազար ծառ և թուփ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 193 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy