Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակը հերքում է

«Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակը հերքում է

hamaxmbumԱյսօր մամուլում հրապարակում է եղել, թե «Հայկական վերածնունդ» և 
«Համախմբում» կուսակցությունները Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար
Պյոտր Սվիտալսկուն և ՀՀ-ում ԵՄ դեսպաններին վերջնագիր են ներկայացրել, որ
կբոյկոտեն հրապարակային և փակ հանդիպումները եվրոպացի պաշտոնյաների հետ,
եթե դրանց մասնակցի նաև ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը։

Որպես «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ՝ պաշտոնապես հայտարարում
եմ, որ սա բացարձակ սուտ է, և ընդհանրապես բացառվում է, որ որևէ անձի
նկատմամբ «Համախմբում» կուսակցությունը նման գործելաոճ որդեգրի։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյան

Untitled-1 copy - Copy - Copy