Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հակոբ Հակոբյանը կաշառակերության մասին ֆիլմ կնկարի. ովքեր են հերոսները

Հակոբ Հակոբյանը կաշառակերության մասին ֆիլմ կնկարի. ովքեր են հերոսները

215445Երեկ մամուլում հրապարակվեց տեղեկատվություն, ըստ որի ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) պատրաստվում է կոռուպցիայի մասին «Սուպեր պապա» աշխատանքային անվանումով ֆիլմ նկարել: Ֆիլմի մասին Politik.am փորձեց մեկնաբանություն վերցնել հենց Հակոբ Հակոբյանից: Նա մեզ հետ զրույցում հաստատեց լուրը և ավելացրեց, որ ֆիլմը կատակերգական է լինելու.«Ֆիլմը լինելու է իրական դեպքերի մասին, բայց իրական մարդկանց անուններ չեն հնչելու: Մենք փորձելու ենք խոսել այն արատավոր երևութի մասին, որ կա մեր երկրում»,-politik.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավորը:

Մենք փորձեցինք հետաքրքրվել, թե որքանով է հավանական, որ իրեն այս անգամ էլ ֆիլմի ցուցադրությունից առաջ կարող են ձերբակալել, քանի որ իր նախորդ ֆիլմի ցուցադրությունից առաջ  ձերբակալվեց, իսկ հետո ֆիլմը արգելվեց ցուցադրել.«հավանական չեմ համարում իմ ձերբակալությունը, իսկ ցեղասպանության մասին ֆիլմը արգելված չէ և ես այսօր էլ այն կարող եմ դնել ցուցադրության»,-ասաց Հակոբ Հակոբյանը: Նա դժվարացավ ասել, թե հատկապես կոռուպցիոն որ սկանդալն է լինելու սցենարի հիմքում, բայց մի բան վստահ էր Հյուսիս-հարավ ավտոմայրուղու թեման չի լինելու.«Մայրուղու հետ կապված պատմությունը չի լինելու, բայց ձեզ վստահեցնում եմ, որ բոլորիդ հայտնի դեպքեր են լինելու և դուք ինքներդ էլ կհասկանաք, թե խոսքը որ նախարարի կամ որ կառույցի մասին է»,-ասաց մեր զրուցակիցը ավելացնելով, որ շատ բան այս պահին չի ցանկանում ասել, որպեսզի անակնկալ մնա:

Untitled-1 copy - Copy - Copy