Home » ՄԱՄՈՒԼ » ԼՂ ՊՆ․ Ադրբեջանցիները արկակոծում են Թալիշի և Յարըմջայի ուղղությամբ ՊԲ դիրքերը

ԼՂ ՊՆ․ Ադրբեջանցիները արկակոծում են Թալիշի և Յարըմջայի ուղղությամբ ՊԲ դիրքերը

sahman-3Ինչպես անցած գիշերվա ընթացքում, այնպես էլ այսօր առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջաբանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ: Մանավորապես` ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա)  ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:

Հակառակորդի նաԽահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ սահմանային լարվածության աճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

 

Untitled-1 copy - Copy - Copy